Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում

Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Փոխանցում է ԱՏՁՄ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք,  որ այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: 

Վարչապետը հանձնաժողովի անհատական կազմի հաստատման վերաբերյալ որոշում է ստորագրել:

Այս թեմայով
am