Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 142-ի, բուժվել են 113-ը

Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Միևնույն ժամանակ, Արցախի առողջապահական գերատեսչության փոխանցմամբ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը՝ բուժվածների ընդհանուր թիվը հասավ 113-ի:

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 հազար 468 թեստավորում:

Այս թեմայով
am