Մակրոնը եւ Մերկելը փորձում են «վերակենդանացնել» Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը նոր փորձեր են ձեռնարկում՝ «վերակենդանացնելու» Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները, հաղորդում է AP-ը:

Նրանք վիրտուալ բանակցություններ են վարել Կոսովոյի վարչապետ Ավդուլ Հոթիի եւ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ առաջարկելով շարունակել 2011-ին սկսված բանակցային ուղին:

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը կիրակի Բրյուսելում պետք է ընդունի Հոթիին եւ Վուչիչին:  

ԵՄ աջակցությամբ բանակցությունները սկսվել են 2011-ի մարտին եւ հանգեցրել մոտ 30 համաձայնագրերի կնքմանը, սակայն դրանց մեծ մասը չի իրականացվել:

Այս թեմայով
am