Վարչապետն ու առողջապահության նախարարը անսխալականության բարդույթով են տառապում․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց` ի թիվս բազմաթիվ սխալ քայլերի` իշխանությունը ապակողմնորոշում է հասարակությանը` ասելով` հարուստները ձեր թշնամին են: «Այդպես էր նաև 1920 թվականին. այս իշխանությունը նեոբոլշևիզմի ճանապարհով է գնում` ներքին թշնամիներ որոնելով:

Բայց, ես պիտի հիասթափեցնեմ այս իշխանությանը. Սաակաշվիլին ու Պորոշենկոն էլ փորձեցին նեոբոլշևիզմի կուրսը կիրառել, բայց դա չստացվեց նրանց մոտ: Հետևաբար, մեր ապաշնորհ իշխանությունը հաստատ չի կարողանա այս կուրսը կիրառել»,- ասաց Սուրենյանցը:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին` բանախոսը նշեց` վարչապետն ու առողջապահության նախարարը անսխալականության բարդույթով են տառապում՝ կորոնավիրուսի տարածման, վարակակիրների թվի մեծացումը բարդելով սրա-նրա վրա և համարելով, որ, դրանում իրենք մեղավոր չեն։ «Հայաստանն իրոք էպիդեմիկ և համաճաևակային ճգնաժանում կարող է հայտնվել. 30 հազարից ավելի վարակաիր կա մեր երկրում:

Կարծում եմ` հունվար- փետրվար ամիսներին այդ ճգնաժամը կարող է է՛լ ավելի խորանալ», — նշեց Սուրեն Սուրենյանցը։

MegaNews-am-ի հարցին՝ ներքաղաքական իրադարձություններն ի՞նչ են հուշում, այս իշխանությունը դարձյալ շարունակելո՞ւ է կոշտ ճնշումներ կիրառել ընդդիմախոսների վրա, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց․ «Այն, ինչ հիմա կատարվում է Ծառուկյանի շուրջ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Իշխանության պատմած հեքիաթները, թե հունվարից սկսած` Ծառուկյանի հետ կապված գործերը քննվում էին, համոզիչ չեն։

Եթե քննվում էին, ապա ինչո՞ւ հանրությանն այդ մասին չէին իրազեկում։ Եվրախոևվուրդը 5 չափանիշ է սահմանել քաղաքական հետապնդումների հետ կապված, և ես դրանցիղ մեկին կարող եմ անդրադառնալ` սելեկտիվ արդարադագությանը։ Խոսքն այն մասին է, որ արդարադատությունն ընտրողաբար է լինում։

Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ ընտրակեղծարարության կնքահայրն ամենևին էլ Ծառուկյանը չէ։ Ավելին կարող եմ ասել․ այս իշխանությունը շատ լավ գիտի՝ ովքեր են ընտրակեղծարարության կնքահայրերը»։

Բանախոսը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մեկ մարդու իշխանություն է ստեղծել, և ըստ այդմ՝ ընդդիմադիր ուժերը և նրանց հայտնած մտքերը ընդունելի չեն այս իշխանության համար, հետևաբար այս իշխանության օպոնենտները պետք է պատրաստ լինեն քաղաքական հետապնդումների։

Գայանե Սարգսյան 

Այս թեմայով
am