Ցավոք, քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ. Սուրեն Սուրենյանց

 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքականխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետհանդիպման ընթացքում անդրադառնալով   ՍԴ շուրջ ստեղծվածիրավիճակին`  նշեց`

բնականաբար, չի կարելի ասել, թե

ՍԴ-ում չկան խնդիրներ, բայց խնդիրները կարելի էր լուծելամբողջապես` ընդունելով նոր Սահմանադրություն` լեգալընթացակարգերով:

«Ցավոք, իշխանությունը ՍԴ-ի հետ կապված` գնաց անհեռանկարճանապարհով`  ընթացակարգերի խախտումներով: ԳործողՍահմանադրությունը ենթադրում է սուպերվարչապետական  համակարգ,  ուստի  ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանիցտեղափոխվելու  է  Փաշինյանի գրպանը»,- նշեց Սուրեն Սուրենյանցը:

Խոսելով ՍԴ արդեն նախկին դատավորների` ՄԻԵԴ ուղարկվածհայցի և դրան վերաբերող` ՄԻԵԴ-ի որոշման մասին` Սուրենյանցընշեց`  ՄԻԵԴ-ն առայժմ  ուղղակի տեխնիկական որոշում է կայացրել` համարելով, որ միջանկյալ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունչկա, այսինքն` Ալվինա Գյուլումյանի և մյուսների կյանքիանվտանգության հետ կախված` խնդիր չկա, բայց այստեխնիկական որոշումը դեռ չի նշանակում,  որ գանգագը մերժվել է:

 

 «Ընդհակառակը,  ՄԻԵԴ-ը քննելու  է  ՍԴ դատավորների գանգատը, և այժմ, իհարկե,  դժվար  է 

կանխատեսել, թե  որոշումն ինչպիսին կլինի»,- նշեց Սուրենյանցը:

 

Նա ընդգծեց`  իշխանությունը հիմա սխալ ուղու վրա է.  տուգանքներսահմանելով,  ապա դրանց չափերն

 ավելացնելով`   հնարավոր չէ բյուժե լցնել  կամ երկրի տնտեսությունը  զարգացնել:

 «Ժամանակին Փաշինյանն ընդդիմադիր գործիչ էր,  ու ասում էր` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ:  Բայց այսօր, ցավոք,  քաղաքացին դարձել  է տուգանքի մատերիալ. և  ասվածի փաստերըկան»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Գայանե Սարգսյան

Այս թեմայով
am