Ուֆայում միայնակ մնացած երեխաները ՄԻՊ-ի ջանքերով հասել են Հայաստան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պատկերացնո՞ւմ եք՝ լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի
դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես»:

Թաթոյանը գրառմանը կից հրապարակել է ընտանիքի լուսանկարը:

 

Այս թեմայով
am