Հունաստանի վարչապետ․ «Թուրքիայի հետ հարաբերություններում մեզ միջնորդներ պետք չեն»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախօրեին «Սքայ» ռադիոկայանի եթերում հերքել է տեղեկությունները, թե Գերմանիան միջնորդական առաքելություն է ստանձնել՝ փորձելով կարգավորել Աթենքի և Անկարայի հարաբերությունները։

«Մենք հարևաններ ենք և միջնորդների ու արբիտրների կարիք չունենք», - հայտարարել է Հունաստանի վարչապետը։ «Թուրքիայի հետ զգալի տարաձայնություններ կան, ինչը, սակայն, չի նշանակում, թե մենք պետք է խուսափենք բանակցություններից», - հայտարարել է Միցոտակիսը՝ հերքելով հունական մամուլում հայտնված տեղեկությունները, թե իր և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև հունիսի 26-ին կայացած հեռախոսազրույցի նախաձեռնողը Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն էր։

Այս թեմայով
am