Լրագրողները պատրաստվում են դատի տալ Բրազիլիայի նախագահին

Բրազիլացի լրագրողները պատրաստվում են դատի տալ նախագահ Ժաիր Բոլսոնարուին, քանի որ վերջինը նրանց ենթարկել է վարակի վտանգի, երբ ասուլիսում հայտարարել է կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին:

Լրագրողների ասոցացիայի ղեկավար Պաուլու Ժերոնիմո դե Սոուզան նշել է, որ նախագահը խախտել է բժիշկների կողմից սահմանված մեկուսացման ռեժիմը՝ լրագրողներին հրավիրելով մամուլի ասուլիսի:
Նախօրեին Բոլսոնարուն, ով երկար ամիսներ ակտիվորեն հերքում էր համավարակի լրջությունը, վարակվել է կորոնավիրուսով։

Այս թեմայով
am