Ովքեր են «տիրացել» հանրային լողափին․ քաղաքացիների մուտքը արգելված է (լուսանկարներ).Irakanum.am

Irakanum.am-ը գրում է՝ Սևանի հարակից տարածքում գործող հանրային ամփերից մեկը ցանկապատվել և վերցվել է հատուկ հսկողության ներքո։ Irakanum.am-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ հանրային լաղափն այս տարվանից այլեւս հանրությանը չի ծառայելու։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում գտնվող սպիտակ ավազներ կոչվող տարածքը, որը նախկինում եղել է հանրային վայր սեփականաշնորհվել է գործող իշխանության ներկայացուցիչներից Հայկ և Նաիրի Սարգսյանի կողմից։ Խոսքը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին է։

Վերջերս Hraparak.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, որոշել է չխախտել ավանդույթը ու առաջիկայում փարթի կազմակերպել Շորժայում, թեպետ երկրում հայտարարված է արտակարգ դրություն։
Ուշագրավն այն է, որ լրատվամիջոցներում այս տեղեկատվության հրապարակումից հետո անցկացվելիք փարթիի վերաբերյալ այլեւս որեւէ տեղեկություն չհրապարկվեց։ Իշխանության համակիրներից շատերն էլ ովքեր տարածում էին հիշյալ վայրից և սպասվելիք միջոցառումից լուսանկարներ հեռացրեցին իրենց սոցիալական ցանցերի էջերից։
Ի՞նչպես է ստացվել, որ հանրային լողափ քաղաքացիների մուտքն արգելված է։ Մեզ հայտնի դարձավ, որ տարածքը ոչ միայն ցանկապատվել է, այլեւ ոստիկանների կողմից է հսկողություն իրականացվում, ոչ թե նրա համար, որ ներսում քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները, այլ պարզապես այնտեղ մուտք չգործեն։

 Մանրմասները՝ Irakanum.am-ում

Այս թեմայով
am