Տիգրան Պետրոսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը.«Աէրոֆլոտ օփեն»

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ եւ 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան՝ 2-ական միավոր (24, 34, 41, 58-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ):

Այսօր կկայանան հինգերորդ տուրի պարտիաները:

Այս թեմայով
am