Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԱԳՆ երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաղորդել են ԱԳՆ երեք բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասին՝ չարաշահումների, կաշառք ստանալու և գումարների յուրացման մեղադրանքով:

Ձերբակալվել է ԱԳՆ մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլլազադեն, տնտեսական վարչության բաժնի պետ Սալիմ Ալիզադեն և Հյուպատոսական կառավարման դեպարտամենտի պետ Նուրուփաշա Աբդուլաևը: Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ Մոլլազադեն և Ալիզադեն կասկածվում են բյուջեի միջոցները յուրացնելու մեջ։ Աբդուլլաևը նաև կաշառք է վերցրել էլեկտրոնային վիզաների տրամադրման համար՝ օտարերկրյա քաղաքացիներին երկիր մուտք գործելու թույլտվության համար։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություն էին իրականացրել ԱԳՆ շենքում՝ ձերբակալելով ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ընկերոջը՝ Ֆարհադ Մոլլազադեին:

Այս թեմայով
am