Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության նախագահ ԱրայիկՀարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ինտեղի է ունեցել պարետատան հերթականնիստը: 

Հանրապետությունում նոր կորոնավիրուսիտարածման կանխարգելման գործընթացիշրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքումկատարած աշխատանքների համառոտնկարագիրը ներկայացրել է պարետ, պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահությաննախարարի պաշտոնակատար ԱրայիկԲաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էրկորոնավիրուսային հիվանդացությանմիջազգային, հայաստանյան ու արցախյանվիճակագրությունն ու առողջապահությաննախարարության  կողմից իրականացվողաշխատանքերի ամփոփ նկարագիրը: ԱրայիկԲաղրյանը մանրամասներ է ներկայացրելՍտեփանակերտում և շրջաններում նորօջախների առաջացման պատճառների ուհետևանքների վերաբերյալ, կարևորելպոլիմերազային շղթայական լաբորատորիայիաշխատանքը: 

Հանրապետության նախագահն անդրադարձել էբուժհաստատություններում արձանագրվածհամավարակի վերջին դեպքերին՝պատասխանատուներից պահանջելով դիմելխիստ միջոցների՝ դրանք հետագայումբացառելու կամ հնարավորինս նվազեցնելունպատակով: Արայիկ Հարությունյանըհանձնարարել է առավելագույն խստությունցուցաբերել առաջին հերթին պետականհամակարգում ընդգրկված բոլոր աշխատողներիև տնտեսվարողների նկատմամբ, ովքերպատշաճ չեն կատարում պարետիհամապատասխան որոշումներն ու ցուցումները:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Այս թեմայով
am