Ինչպես է գերմանացի քաղաքապետը կեսգիշերով եկել շնորհավորելու Ժանն Բարսեղյանին

Ստրասբուրգի ավագանու ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևել են սահմանակից Գերմանիայի Քեհլ քաղաքում, որի տեղական բոլոր ԶԼՄ-ներն արդրադարձել են ընտրություններին։

Քեհլի բնակիչներն իրենց զարմանքն ու ուրախությունն են արտահայտել Ստրասբուրգի առաջին բնապահպան քաղաքապետ Ժանն Բարսեղյանի ընտրությունից հետո:

France3-ի հաղորդմամբ, Քեհլի քաղաքապետ Տոնի Վետրանոն, որը կանցլեր Մերկելի կուսակցությունից է (CDU), հենց ընտրության օրը՝ հունիսի 28-ին, եկել էր Ստրասբուրգ՝ անձամբ շնորհավորելու նորընտիր քաղաքապետին։ Նա անձրևի տակ սպասել է France 3 Alsace հեռուստաընկերության դիմաց՝ մինչև քաղաքապետը կվերջացներ հարցազրույցն ու դուրս կգար։

Չկարողնալով անգամ ձեռքսեղմում իրականացրել՝ Վետրանոն մի քանի շնորհավորական խոսք է ասել։

«Ես դա չեմ արել նրա համար, որ թերթերը գրեն, ես ամեն օր այնտեղ եմ։ Ինձ համար կարևոր էր գալ ու շատ արագ նրան ողջունել, ասել, որ մենք կշարունակենք ընդհանուր միջսահմանային աշխատանքը»,-ասել է Քեհլի քաղաքապետը։

Նշվում է, որ Կանաչների կուսակցության հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել նաև Գերմանիայի Կանաչների շրջանում։

Այս թեմայով
am