Ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ

Երևան քաղաքում երթուղային տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ և դառնալ 150 դրամ։ Այս մասին քննարկումները ակտիվացան սոցիալական ցանցերում, երբ հայտնվեցին լուսանկարներ տարբեր ավտոբուսներից, որոնց պատուհաններին փակցված էր հայտարարություն, ըստ որի առաջիկայում ուղեվարձը կարող է թանկանալ․ «Հարգելի ուղևորներ հուլիսի 1-ից ուղեվարձը դառնալու է 150 դրամ։ Մեզ ներեք, մենք ստիպված ենք․․․»,-կարդում ենք հայտարարություններից մեկում։

Քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը։ Քաղաքացիների մի մասը կարծում է, որ թանկացման որոշումն արդեն կայացվել է, իսկ մյուս մասը կարծում է, որ իշխանությունները հանրության տրամադրություններն են փորձում հասկանալ այս տեղեկատվության արտահոսքով։

Հետաքրքիր է, որ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքային իշխանության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ և անձամբ վարչապետը ՀՀԿ-ի իշխանության տարիներին պայքարում էին տրանսպրոտի ուղեվարձի թանակցման դեմ։ Նրանք հայտարարում էին, որ 100 դրամով կարելի է ծառայություն մատուցել և շահույթ սատանալ, իսկ թանկացումը համարում էին ժողովրդին թալանելու հերթական փորձ։

Այս թեմայով
am