Հնդկաստանը վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակից ի վեր երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 697 413-ի։ Այս ցուցանիշով Հնդկաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ռուսաստանից, որտեղ գրանցվել է հիվանդության 681 2251 դեպք:

Անցած երեք օրվա ընթացքում Հնդկաստանում վարակակիրների ամենօրյա թիվը գերազանցել է 20 հազարը, ինչպես նշում է Times of India թերթը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է 24 248 մարդ: Ըստ մահվան ցուցանիշի՝ երկիրն աշխարհում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 19 693։

Այս թեմայով
am