Գ. Ծառուկյան. Ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում

Գագիկ Ծառուկյանը շնյորհավորել է ռուսաստանցի գործընկերներին սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ

Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:

Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

Աստված պահապան մեզ բոլորիս...

Այս թեմայով
am