«Կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են խելագար համարում». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակակից Հայաստանի քրոնիկները:

Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ապա ակամա այնպիսի զգացողություն է առաջանում, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են
խելագար համարում:

Ահա միայն մի քանի էպիզոդ այսօրվա Հայաստանից. Ոստիկանությունը շարունակում է հակաիրավական գործողություններ և հարցաքննություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ:

Ոստիկաններն ապօրինի խոչընդոտում են Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունների կատարմանը: Կորոնովիրուսով հիվանդացածների քանակն ավելացել է մոտ 600-ով ընդամենը մեկ օրում: Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, դիմակ-գրոհ է
անցկացվել «ԱրմՆյուզի» գրասենյակում:

Ակտիվորեն շրջանառվում են հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումների ուղեվարձի կտրուկ բարձրացման մասին լուրերը: Առողջապահության նախարարությունը կորցնում է կորոնավիրուսից զոհվածների
մարմինները: Իհարկե, ես ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչպես կարելի է անվանել ողջ այս անհեթեթությունը, որ կատարվում է երկրում»:

Այս թեմայով
am