Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

Սրտանց շնորհավորում եմ եղբայրական Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմքերի վրա է դրված և մենք այսօր պարտավորություն ունենք էլ ավելի զարգացնելու ստեղծված գործընկերային հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային ասպարեզներում։ Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ես պատրաստակամ եմ անել հնարավոր ամեն բան խորհրդարանական դիվանագիտության բնագավառում ևս մեր երկրների միջև գործակցությունն ընդլայնելու և էլ ավելի զարգացնելու գործում։ Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորելով կարևորագույն պետակամ տոնի առթիվ Բելառուսի եղբայրական ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։

Այս թեմայով
am