Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող կամ գաղտնի։ Կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկան՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող։ Սակայն արդյունքում երեկվա նիստի օրակարգի մոտ 90 տոկոսը չզեկուցվող հարցեր էին։

Սա է դեմոկրատիայի ցուցիչը՝ թե գործող կառավարությունը որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում նիստերը։ Բազմաթիվ հարցեր, որոնք կարեւոր են, եւ որտեղ բարձրաձայնման ենթակա դրվագներ կան, չեն զեկուցվում, որ հանրությունը տեղյակ չլինի, թե կառավարությունն ինչ որոշումներ է ընդունում։

Փաստորեն, կառավարության նիստերը դռնբաց դարձնելն ընդամենը շղարշ էր, իրականում կարելի է նիստն անել բաց, բայց բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնել գաղտնի, իսկ հրապարակային նիստում քննարկել պոպուլիստական բնույթի հարցեր՝ անիմաստ զրույցներով։

Եվ սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն պարբերական բնույթ է կրում, երբ կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am