«Օրենքով գողին» 23 տարով արտաքսել են Ուկրաինայից «հին ընկերներին այցելելու» համար

«Օրենքով գող» Թենգիզ Չարայային (քրեական շրջանակներում հայտնի որպես Թենգո Պիտերսկի կամ Թենգո Գալսկի) 23 տարով արտաքսել են Ուկրաինայից «հին ընկերներին այցելելու» համար, հաղորդում է Glavnoe.ua-ն:

Պարբերականի տվյալներով՝ 2019-ի նոյեմբերին նա ձերբակալվել է Ռովենսկի շրջանից Կիեւ մեկնելու ճանապարհին: Նա պատմել է, որ ցանկանում էր «այցելել իր հին ընկերներին»: Սակայն ուժայինների տվյալներով՝ իրականում նա մտադիր էր հանդիպել քրեական հեղինակությունների հետ եւ լուծել հանցանքներից դրամական հոսքի վերաբաշխման հարցը:

Ավելի վաղ 4 անգամ նրան ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար եւ արտաքսել երկրից:

Թենգիզ Չարայան թագադրվել է 2014-ին Սանկտ Պետերբուրգում հայտնի քրեական հեղինակություն Սաչինո Գեգեչկորիի կողմից, ով հետագայում դարձել է կորոնավիրուսից մահացած գողական տիտղոսի առաջին կրողը:

 

Այս թեմայով
am