Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձել է 300 հազար դրամ

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն աջակցության հետևյալ ծրագրերը.

Առաջին երեխայի ծնվելու դեպքում միանվագ վճարը նախկին 50 հազարի փոխարեն դարձել է 300 հազար դրամ (բարձրացվել է 6 անգամ)։

Երկրորդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հազարի փոխարեն դարձել է 300 հազար դրամ (աճել է 2 անգամ)։

Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հազար դրամից 26.5-53 հազար դրամ, մասնավորապես՝

գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, արդեն կստանան ամսական 26.5 հազար դրամ.

գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հազար դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հազար դրամ էր).

քաղաքաբնակ աշխատող մայրերը, ովքեր նախկինում ստանում էին 18 հազար դրամ, այսուհետ կստանան 26.5 հազար դրամ՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Այս թեմայով
am