Հայտարարված է 20 դպրոցի և 2 բուժհիմնարկի մրցույթ. Ղուլարյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը Կառավարության նիստում անդրադառնալով կառուցապատման աշխատանքների ընթացքին, տեղեկացրեց՝ արդեն հայտարարված է 20 դպրոցի և 2 բուժհիմնարկի շինարարության մրցույթ:

«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարվեն ևս 2 դպրոցի և 1 քոլեջի շինարարության մրցույթները, մեկ բուժհիմնարկի շինարարության մրցույթ կհայտարարվի, իսկ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ևս 3 բուժհիմնարկի նախագծեր կլինեն կոմիտեում»,- նշեց Ղուլարյանը՝ հավելելով, որ հետևողականորեն փորձում են իրականացնել նախանշված բոլոր աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ վիճակագրությունը լավ է: «Այս դեպքերում կարևորվում է բանկային երաշխիքի դերը: Կբացառվի այն իրավիճակը, երբ որևէ ընկերություն արհեստական փոքր գին դնելով հաղթի մրցույթում, հետո այդ պարտավորությունը չկարողանալով կատարել՝ կանգնեցնի մեզ բոլորիս փաստի առաջ: Բանկային երաշխիքը հավելյալ լծակ է, որ երաշխավորում է՝ ընկերությունն իր առաջարկած գնով կկատարի աշխատանքը, գին առաջարկելուց առաջ էլ կմտածի»,- ասաց Փաշինյանը: Նա խոսեց տեխնիկական հսկողության չափանիշների մասին, արձանագրելով, որ դրանցում փոփոխություններ են արել, և այդ հսկողությունն այլևս ձևական բնույթ չի կրում:

Այս թեմայով
am