Արցախում եւս մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները: Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն:

Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ: Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը:

Քննությունների օրերին՝ ժամը 8:00-ից մինչև 13:00-ը, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով: Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դիմորդներին տրամադրվում են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով: 

Այս թեմայով
am