Ռուսաստանը փոխեց սահմանադրությունը

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին քվեարկությամբ աջակցել է ընտրողների 77․92%-ը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում էկրանին հրապարակված տվյալների համաձայն՝ քվեարկածների 21.27 տոկոսը դեմ է հանդես եկել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր մասնակցությունը, ըստ վերջին տվյալների, 65 տոկոս է կազմել:

Ըստ օրենք՝ի որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դրանց պետք է կողմ լինի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ընդ որում, մասնակցության շեմ չի սահմանվել։

 

Այս թեմայով
am