Նույնիսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, չի կարող խանգարել, որ դատական նիստը շարունակվի. Երեմ Սարգսյան

«Մենք էսօր եկել ենք դատարան, որ նիստը չհետաձգվի: Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակված, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հայտնեց նաև, որ հաշվի առնելով գործի ծավալը (դատախազության և պաշտպանների բողոքները), հնարավոր է, որ ժամանակի առումով, այսօր հնարավոր չլինի ավարտել բողոքների քննությունը:

«ՀՔԾ-ի քննության մասը, ԱԺ ներկայացրած միջնորդագրի և կալանավորման միջնորդության մեղադրանքի բովանդակությունը կրում են քաղաքական բնույթ, դրա վերաբերյալ մանրամասն վերլուծություններ ունենք ժամանակագրությունով, կարծում ենք, որ այդ փաստարկները պետք է քննության առարկա դառնա: Քանի որ Առաջին ատյանի դատարանը նշել էր, որ այս փուլում քննության ենթական չէ, բայց մեր դիրքորոշմամբ այն պետք է քննվի»,- ասաց նա:

Այս թեմայով
am