Ծառուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ տեղի էր ունենում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը, նիստը հետաձգվել է։

Այն վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։

«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել, այս պահին դատարան չէր հասել, և ըստ էության, կարճ ժամկետում էր ներկայացվել դատական նիստը, քանի որ օրենքի պահանջն էր այսպիսին։ Բնականաբար, քանի որ դատարանը և կողմերը չէին ստացել բողոքների մի մասը և չէին ծանոթացել դրանց, այսօր այսքանով ավարտվեց։ Որևէ քննություն այսօր չեղավ», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Այս թեմայով
am