Ամերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Պուտինի և Շոյգուի նկատմամբ

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բոբ Մենենդեսն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և այլ «պաշտոնատար անձանց նկատմամբ»: Այս մասին տեղեկանում ենք սենատորի կայքից:

Պատժամիջոցների համար որպես պատճառ սենատորը նշել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ իբր Ռուսաստանի և աֆղանական «Թալիբան» շարժման միջև համաձայնություն է ձեռք բերվել ամերիկյան և միջազգային կոալիցիայի զինվորների սպանության համար Ռուսաստանի կողմից պարգևատրվելու վերաբերյալ:

Մենենդեսն առաջարկել է այդ պատժամիջոցների նախագիծը ներառել Պենտագոնի բյուջեի նախագծում:

Այս թեմայով
am