Հանրապետությունում մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները /ուղիղ միացում/


Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել են միասնական քննությունները: Այսօր՝ հուլիսի 2-ին ընթանում է օտար լեզվի միասնական քննությունը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ Երևանում ու մարզերում գործելու է 24 քննական կենտրոն, 8-ը մայրաքաղաքում են: Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա:

Այս թեմայով
am