Այս գործարքի մասին ճշգրիտ տեղեկությունները իրավապահները կստանան Միքայել Մինասյանից եւ Նիկոլ Փաշինյանից

Փաստորեն ստացվում է, որ «նախկին հանցավոր ռեժիմի» տարիներին «ընդդիմադիր» թերթի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր լինելը բավականին լուրջ կոռուպցիոն հնարավորություններ է բացել՝ այս կամ այն բովանդակության տեղեկություններ ու հոդվածներ տպագրելու կամ չտպագրելու դիմաց ֆինանասական «փոխհատուցում» ստանալու առումով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Միքայել Մինասյանն իր վերջին լայվի ընթացքում հայտարարեց, որ Նիկոլի էմիսարի փափուկ շանտաժին տեղի տալով, «Հայմամուլը» «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ տպաքանակի անվերադարձ գնման պայմանագիր է կնքել։ Ինձ, որպես «Երկիր» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, հետաքրքրեց, թե ի՞նչ թվերի մասին է խոսքը։ Ըստ տարբեր տեղեկությունների, «Հայկական ժամանակի» վերադարձի ամսական արժեքը կազմել է մոտ 15-20000$, որը, անկախ ամեն ինչից, փոխանցվել է թերթին։

Փաստորեն ստացվում է, որ «նախկին հանցավոր ռեժիմի» տարիներին «ընդդիմադիր» թերթի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր լինելը բավականին լուրջ կոռուպցիոն հնարավորություններ է բացել՝ այս կամ այն բովանդակության տեղեկություններ ու հոդվածներ տպագրելու կամ չտպագրելու դիմաց ֆինանասական «փոխհատուցում» ստանալու առումով։

Էս բոլորից հետո, թե բա «կոռուպցիոն բոլոր սխեմաները բացահայտելու ենք», «ապօրինի եկամուտները բռնագանձելու ենք»։

Հ. Գ. Կարծում եմ այս գործարքի մասին ճշգրիտ տեղեկությունները իրավապահները կստանան Միքայել Մինասյանից եւ Նիկոլ Փաշինյանից՝ հիմա կամ հետագայում, քրեական գործի քննության ընթացքում»։

Այս թեմայով
am