«Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին», Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Առաջին գոլը 4-րդ րոպեին «Էվերթոնի» դարպասին ուղարկեց Անտոնիո Վալենսիան:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  84-րդ րոպեին իրացրեց 2-րդ գոլը: Երրորդ գոլի հեղինակը դարձավ Ռոմելու Լուկակուն, իսկ ավելացված ժամանակում  11 մետրանոցն իրացրեց Անտոնի Մարսիալը՝ դառնալով 4-րդ գոլի հեղինակ:

Այսպիսով Ժոզե Մոուրինյուի թիմը  վաստակեց  13 միավոր՝ հավասարվելով «Մանչեսթեր Սիթին»:

Այս թեմայով
am