Ակնկալում ենք, որ գլխավոր դատախազը կդրսևորի մասնագիտական ու պաշտոնեական  օբյեկտիվություն. Շաքե Իսայան

«Այսօր 3 կուսակցություններով համատեղ  հաղորդում ենք ներկայացրել Գլխավորդատախազություն՝  մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից՝ենթադրաբար իրականացված քրեորեն պատժելի արարքներ կատարելու վերաբերյալ։ Վերջին ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները  ուղղակիորեն պարունակում են քրեորեն պատժելի արարքներ, ինչպիսիք են իշխանությանզավթումը, սահմանադրական կարգի տապալումը, պաշտոնական լիազորությունների  այսպես ասած՝ չարաշահումը․․․», -MegaNews.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «ԲարգավաճՀայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

 Հիշեցնենք՝ այսօր 3 կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ -ի և «Հայրենիք» կուսակցությաններկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին Գլխավորդատախազություն: Հաղորդումը ներառում է նաև 2 տարի շարունակ ՍԴ-ի հանդեպիրականացրած գործողությունները՝ ներառյալ ընդունված օրենքը, որով դադարեցվեցին ՍԴ 3 անդամների և Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը:

«Մեր խմբակցության, ինչպես նաև մյուս երկու  քաղաքական ուժերի քննարկումներիարդյունքում  մենք գտանք, որ պարտավոր ենք հարգել  ՀՀ Սահմանադրությունը և համատեղներկայացնել դիմում՝ գլխավոր դատախազություն։ Այո, բնականաբար, հասկանալի է, որիրավական համակարգում խնդիրներ կան։ Վերջին ժամանակահատվածում նաև  գլխավորդատախազի հետ կապված՝  բազմաթիվ խնդիրների մասին ենք բարձրաձայնել։Այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ գլխավոր դատախազը կդրսևորի բացառապեսմասնագիտական ու պաշտոնեական  օբյեկտիվություն, որի արդյունքում անաչառ քննությունկիրականացվի», —  նշեց Շաքե Իսայանը՝ հույս հայտնելով, որ բոլոր այն անձինք, որոնքկատարել են քրեորեն պատժելի արարքներ, օրենքով սահմանված կարգովպատասխանատվության կենթարկվեն։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ վերոշյալ հարցերի հետ կապված՝ այս քաղաքական ուժերը  միասինդիմեն միջազգային  ատյաններ, Շաքե Իսայանը պատասխանեց՝ օրենսդիր մարմինը՝ որպեսիշխանության զավթում՝ չորս պետական մարմիններց որևէ մեկի լիազորություններինտիրանալու մասով կարող է  այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։ 

«Այդ չորս մարմինները հանրապետության նախագահը, ԱԺ-ն, Կառավարությունն ուՍահմանադրական դատարանն են: Այս պահին մենք տեսնում ենք՝  ՍԴ-ի հետ կապված՝իշխանության զավթում է ընթանում, և մենք գտել ենք, որ գլխավոր դատախազությունայսպիսի դիմում պիտի ներկայացնենք։ 

Եթե գլխավոր դատախազը ինչ-որ բառերից ու նախադասություններից կառչելով՝ գործինընթացք չտա, ապա մենք կքննարկենք այդ ծրագրեր իրականացնելու հարցը, այս պահին էլենք քնարկում։ Բայց, քանի որ մեր երկրի ներսում այժմ ունենք այս հնարավորությունը, մենք  այսպիսի հաղորդում ենք ներկայացրել՝ ակնկալելով, որ անաչառ քննություն կիրականացվի։Սպասե'նք գործընթացների զարգացմանը։ Մեզ համար կարևորը ՀՀ Սահմանադրությունն է։Մենք պետք  է փորձենք օրենքի սահմաններում անել ամեն  ինչ, որպեսզիՍահմանադրությունը չոտնահարվի»,- նշեց պատգամավոր  Շաքե  Իսայանը:

Հասմիկ Սարգսյան

Այս թեմայով
am