Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ամենաանպատվաբեր մեթոդներով փորձում են «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ. Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից գլխավոր դատախազությունհաղորդում ենք ներկայացրել  հանցագործության մասին: Մեր պահանջն է օրենքովսահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել օրենսդիր իշխանությանայն ներկայացուցիչներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց , որոնք իրենց գործունմասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և  Սահմանադրական կարգիտապալմանը: Սա մեր կողմից իրականացվող քաղաքական գործընթացների իրավականհաջորդականությունն է՝ գլխավոր դատախազությանն ուղղված հիմնավոր պահանջով , օրինակության և արդարադատության վերականգնման  կոնկրետ ակնկալիքով: Գաղտնիք չէ, որ արդեն ավելի քան մեկ տարի,Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելուհամար մեղադրողներն ու սուպերվարչապետության մասին ամպագոռգոռ ճառերկարդացողները, ոտնահարելով իրավական, բարոյական և մարդկային բոլոր չափորոշիչները, փորձեցին  ամենաանպատվաբեր ու անարժանապտիվ մեթոդներով «խցկվել»այդ նույնՍահմանադրության մեջ: Իրեն ժողովրդավարական հռչակած երկրում արդեն ավելի քան մեկտարի է ընթանում է Սահմանադրական դատարանի բռնազավթման գործընթաց: Այս մասին  վկայում են վերջին մեկ տարվա՝ մեկը մյուսին հաջորդած բոլոր գործողությունները: ՎահեԳրիգորյանին օրենքի խախտումներով ՍԴ դատավոր դարձնելուց , վերջինի կողմից ՍԴնախագահ ինքնահռչակվելուց մինչև դատարանների արգելափակում, ճնշումներ ՍԴանդամների նկատմամբ, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինական կաշառքինախագիծ: Իսկ վերջին օրերին իշխող մեծամասնության կողմից ամենափնթի կերպովմշակած և <<վռազ ռեժիմով>> սղղացրած սահմանադրության փոփոխությունների օրենքըպարզապես խայտառակություն է և դասական օրինակն այն բանի, թե ինչպես երկիրը  <<լավագույնս>>  վարկաբեկել  միջազգային կառույցների առջև: Էլ չեմ խոսում  իշխանությանվերին օղակների՝  մեկը մյուսին հաջորդած հակասական հայտարարությունների ու քայլերիմասին: Այս ամբողջ գործընթացում, սակայն, ամենազավեշտալին այն է, որ նախկիններինՍահմանադրությունն իրենց հագով կարելու մեջ մեղադրողներն այդ նույն նախկիններինգերազանցեցին  բոլոր առումներով: Աչքի տեսածը ցույց տվեց, որ նորերն, ի տարբերություննախկինների, անգամ կարուձևի մեջ են շաաատ անտաղանդ: Այնքան, որ  իրենց ուզածինհասնելու համար մեկ օրենքում 18 անգամ  փոփոխություններ արեցին՝ 18 անգամն էլամենափնթի ձևով, տարրական գիտելիքների պակասն  ի լուր աշխարհի ի ցույց դնելով, ոչմիայն իրենց, այլև պետության հեղինակությունը կասկածի տակ առնելով: Փաստացի, իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները գործի դրեց ՍԴ-ն զավթելու համար: Եթե ձեզ թվում է, որ ամեն գնով հասնելով ձեր ուզածին, խուսափելու եքպատասխանատվությունից, չարաչար սխալվում եք: Իշխանությունը զավթելն ուսահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է, և այդ հանցագործության բոլորհեղինակներն ու մասնակիցները պետք է պատասխան տան օրենքի, պետության ու որամենակարևորն է՝ ժողովրդի առաջ:

Այս թեմայով
am