«Բյուջերի վիճակն այդքան վա՞տ է, որ փորձում եք այդպես լցնել այն». լրագրողները՝ նախարարին

«Արդյոք բյուջերի վիճակն այդքան վա՞տ է, որ փորձում եք այդպես լցնել այն»,- գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից հետաքրքվեցին լրագրողները՝ անդրադառնալով անշարժ գույքի հարկի փոփոխությունների նախագծին, որը խորհրդարանի կողմից օրերս ընդունվեց 2-րդ ընթերցմամբ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Շատ տարօրինակ հարց է: Հարկային համակարգի փոփոխությունները մի օրում ծագած կարիքին արձագանք չեն: Դա գնահատված, մանրամասն վերլուծության արդյունքում ձևավորված մոտեցումների արտացոլումն է օրենսդրական կարգավորումների մեջ: Այժմեական խնդիր չէ լուծվում, հատկապես որ այսօրվա վրա այս փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենալու: Եթե խոսքը վերաբերում է պետական բյուջեին, ապա ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենալու ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ոչ էլ 2026 թվականին, որովհետև սա համայնքային բյուջեի եկամտային մասն է համալրելու: Իսկ համայնքային բյուջեի տեսակետից այս օրենսդրական փոփոխության ազդեցության առաջին զարգացումը տեղի կունենա 2021-ի դեկտեմբերի 1-ին: Մինչ այդ, ինչքան էլ լավ կամ վատ լինի բյուջեի վիճակը, դրա վրա այս փոփոխությունն ազդեցություն չի ունենա»:

Այս թեմայով
am