Կանենք ամեն ինչ, որպեսզի հենց հնարավորություն ունենանք` զգույշ բացենք սահմանները. Գախարիա

«Տրանսպրտի տեսանկյունից ԵՄ-ի հետ հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Մեր կողմից յուրաքանչյուր քայլ ճշտված է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կապված կանոնավոր ավիաչվերթների վերականգնման հետաձգման հետ:

Նրա խոսքերով`թռիչքներն այսօր ԵՄ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ արգելված չեն:

«Այսօր չվերթներ կան դեպի Բեռլին, Վիեննա և Ամստերդամ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորւթյան դեպքում արագ բացենք սահմանները: Յւրաքանչյուր քայլ ձեռնարկվում  է, արվում է մեկ հաշվարկով: Դա մեր քաղաքացիների առողջությունն է: Մի մոռացեք, որ տարածաշրջանում լուրջ բռնկում կա: Մեզ մոտ ամեն-ինչ համակարգված է, արվում է յուրաքանչյուր գործընկերջ հետ առանձին բանակցությունների հիման վրա: Նույնն է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այնպես որ տրանսպորտային տեսանկյունից վտանգ չի սպառնում»,- ասել է Գախարիան:

Այս թեմայով
am