Նուբար Աֆեյանի Moderna-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութ մշակողների առաջատարներից է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։

Որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամենահավանական թեկնածու ԱՀԿ-ի գիտական ղեկավար Սումիա Սվամինաթանը անվանել է AstraZeneca-ի պատվաստանյութը՝ մշակված Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից։ Business Standard լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընկերությունն արդեն սկսել է մեծամասշտաբ փորձարկումները մարդկանց վրա։

Սվամինաթանը նաև նշել է, որ Moderna-ի մշակած պատվաստանյութի թեկնածուն AstraZeneca-ի տարբերակից «շատ հեռու չէ»։ Moderna-ի պատվաստանյութը մեկն է այն ավելի քան 200 թեկնածուներից, որոնցից 15-ը սկսել են կլինիկական փորձարկումները։

Սվամինաթանը հայտնել է, որ հուլիսի կեսերից Moderna-ն պատրաստվում է անցնել կլինիկական փորձարկումների երրորդ փուլին։

Մասնագետն ասել է, որ ԱՀԿ-ն բանակցում է Չինաստանի մի քանի արտադրողի, այդ թվում՝ Sinovac-ի և հնդիկ գիտնականների հետ։

Այս թեմայով
am