Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված հատվածային տնտեսական պատժամիջոցների գործունեության ժամկետը, որոնք սահմանվել էին Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի հայտարարությունը, պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:

«ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների դեմ ուղղված պատժամիջոցների ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 31-ը»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:

Պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումն ավելի վաղ կայացրել էին ԵՄ առաջանորդները հունիսի 17-18-ը տեսահամաժողովի ձևաչափով կայացած գագաթնաժողովում: Նրանք այդ որոշումը կայացրել են գալով այն եզրահանգման, որ Մինսկի պայմանավորվածություններն Ուկրաինայի հարցով անկատար են մնացել:

Այս թեմայով
am