Մոլդովայի ու Վրաստանի համար գազի գինն իջեցվեց, Հայաստանի համար՝ թանկացվում է․ սա այս իշխանության վարած արտաքին քաղաքականության արդյունքն է․ Սուրեն Սուրենյանց

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝մեր երկրի վարկանիշը ընկնում է այսպիսի վարչապետ ունենալու պատճառով։

 «Մեր վարչապետի ամեն ելույթից հետո մեր երկրի վարկանիշն ընկնում է, և բանը հասնում էնրան, որ նա անգամ կուսակցությունը փակելու մասին առաջարկ է անում։ Ով վարչապետինքննադատում է,  սկսում են քննադատողի  կյանքը փորփրել,  որ ինչ-որ բան գտնեն։ Մամուլիազատությունները սահմանափակող օրենքներ են ընդունում․․․  այս ամենից հետո էլ ինչպիսի՞վարկանիշ պիտի ունենա Հայաստանը միջազգային հարթակներում», - նշեց բանախոսը։

NegaNews.am-ի հարցին՝ իսկ ինչպիսի՞ արտաքաին քաղաքականություն է վարում այսիշխանությունը, բանախոսը պատասխանեց․  «Հայ-ռուսական հարաբերություններըճգնաժամի մեջ են: Բավական երկար ժամանակ է՝ մենք  մեր երկրի առաջին դեմքից լսումէինք, որ գազի գինը չի թանկանա, բայց պարզվեց` հուլիսի 19-ից թանկանալու է: 

Հիմա էլ ասում են՝ քաղաքացիների համար գազի գինը չի թանկանա, դա ի՞նչ ծիծաղելիբացատրություն է, չէ՞ որ եթե արտադրական գործարանների համար գազի գինը թանկանալուէ, որոշակի ապրանքների, պարենի գինն էլ է ըստ այդմ թանականալու, իսկ դա քաղաքացուգրպաննի վրա հաստատ ազդելու է։

Մոլդովայի ու Վրաստանի համար գազի գին իջեցվեց,  որոշ երկրներ բանակցում են,  իսկՀայաստանի պարագայում գազի գինը թանկանալու է․ սա է  այս իշխանության վարածարտաքին քաղաքականության արդյունքը։

Հայ- ամերիկյան հարաբերություններ էլ ընդհանրապես չկան: Արտաքին քաղաքականությանկոնցեպսիա չի մշակվել երկու տարի շարունակ»։

Հասմիկ Սարգսյսն

Այս թեմայով
am