Կրկին այցելել եմ Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն և ծանոթացել իր կողմից տրված հանձնարարականի կատարման ընթացքին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ կրկին այցելել եմ Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ և ծանոթացել օրեր առաջ իմ կողմից տրված հանձնարարականի կատարման ընթացքին:
 

Քաղաքաշինության նախարարը զեկուցեց, որ աշխատանքներում ներգրավված են 20 շինարարական կազմակերպություններ և հավաստիացրեց, որ գործընթացն ավարտին կհասցվի նախանշված ժամկետներում»,- գրել է նա:

 

Այս թեմայով
am