Լայքերով, լայվերով, ստատուսներով երկրի կառավարումը հանգեցրեց այս վիճակին․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  նշում է՝  Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված՝  ԲՀԿ-ն երբեք չի փորձել  դիվիդենտներ շահել։

«Մենք, բնականաբար,   դրանից չենք ուրախանում։ Մենք տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում ձախողումներ  են։ Ամեն օր սարսափով սպասում եմ, թե երբ է գալու ժամը 11-ը ՝ հույս ունենալով, որ գոնե կորոնավիրուսով վարակված անձանց քանակը կնվազի, բայց ցավոք, իրավիճակն անվերահսկելի է դարձել», -MegaNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ առողջապահության նախարարն արդեն լրիվ գիտակցում է, թե ինչ  վիճակում է   հայտնվել Հայաստանը կորոնավիրուսի դեմ  պայքարում։

«Նրա դեմքին նայելով՝ ես տեսնում եմ, որ այդ պաշտոնյան հասկանում է աղբերգության ողջ ծավալը։ Արսեն Թորոսյանի  դեմքին նայելով՝ հասկանում եմ, ար նա  գիտակցում է, որ Հայաստանը  կորոնավիրուսի դեմ պայքարում մի աղետալի ցիճակում ենք հայտնվել,  ավելին՝ կորոնավիրուսն անկասելի է դարձել», — ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ այս իշխանությունը պաշտոնավարման 5 տարին չբոլորած՝ հեռանա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորոշի ժողովուրդը, բայց մի բան հաստատ է․ Փաշինյանին մատուցվող ֆեյքային իրականությունն այլ է, դրսում տիրող իրավիճակը՝ այլ։ Ո՞վ չգիտի՝ ինչ է կատարվում։ Ո՞վ չգիտի պոնչիկ թխող օլիգարխից մինչև տարբեր սուպերմարկետների տեր օլիգարխներին, որոնք  ունեն ֆեյքային  ինդուստրիաներ, որոնք զանգում, ասում են՝ մտե՛ք՝ Փաշինյանի կամ «իմքայլական» պատգամավորի  ու պաշտոյաների էջերը  և գրառումները լայքե՛ք, ստատուսներ գրե՛ք։ Լայքերով, լայվերով, ստատուսներով  երկրի կառավարումը հանգեցրեց այս վիճակին։

Ո՞վ չգիտի, թե որ պոնչիկ թխող օլիգարխն է վճարում ու ուղարկում չոլկայով ու չստիկներով կանանց, որոնք Ծառուկյանի գործի  հետ կապված՝ գալիս էին  ԱԱԾ-ի ու դատարանի մոտ  և մասկի-շոուներ անում՝  ի պաշտպանություն գործող իշխանության»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝  իրենք գիտեն, թե ինչեր են կազմակերպվում ԲՀԿ-ի դեմ։

«Մենք գիտենք, թե ինչ անբարո գործիքակազմով են ընդդիմության դեմ  այս թունավորումը կազմակերպում։ Իրենք վաղուց արդեն չեն տիրապետում իրավիճակի։ Միակ բանը, որ իրենք կարող են անել, գոռալն է, հաթաթա տալը ու նյարդային շարժումներ անելը։ Դրա լիմիտն էլ  շատ-շատ կարճ է տևելու», —  եզրափակեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հասմիկ Սարգսյան

Այս թեմայով
am