Եթե 2017 թվականին ընտրությունը կեղծվել է, Փաշինյանը ինչո՞ւ չի բողոքարկել, ինքն այդ կեղծված Աժ-ում ի՞նչ գործ ուներ և ինչո՞ւ էր այդ կեղծված ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրվում․ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն հետևել է վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում հնչեցրած ելույթին, և ըստՇարմազանովի՝ այդ էմոցիոնալ ելույթը ցույց է տալիս, որվարչապետը արդեն ինքն էլ է գիտակցում, որ բազմաթիվձախողումներ ունի։

«Իհարկե, գայթակղությունը մեծ է՝ պատասխանելու մեր երկրիվարչապետի պաշտոնը ստանձնած  անձին, բայց իմ անցածճանապարհը, դաստիարակությունն ինձ թույլ չեն տալիս, որ իջնեմայդպիսի ցածր մակարդակի և փողոցային բառապաշարինպատասխանեմ նույնպիսի բառապաշարով», —  MegNews.am-իթղթակցի հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ վարչապետը այսպես ասած՝ վրդովված է նաև այնփաստերից, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել, ԳագիկԾառուկյանը չի կալանավորվել,  Սերժ  Սարգսյանն ու ՌոբերտՔոչարյանը հանդիպել են, բացի այդ՝ ընդդիմությունը համախմբվել է։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետն իր տվածխոստումերը չի իրագործել։ ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ թեևվարչապետն  ասում էր՝ սեր ու համերաշխություն է լինելու, բայց  դատավորներին ու ՀՀԿ-ականներին թշնամանքով վերաբերվեցին, նա ասում էր՝  վենդետա չի լինելու, բայց կալանավորվեց ՌոբերտՔոչարյանը, կարմիր գծերը խոստացվածի պես չվերացան, ավելին՝ավելացան, աղքատության մակարդակը չնվազեց, պաշտոնյաները ոչթե համեստ կյանքով են ապրում, ինչպես խոստանում  էրվարչապետը, այլ ընդհակառակը, նրանց պարգևավճարներնավելացան, տնտեսական ոլորտում հրաշքներ չեղան․․․․

«Վարչապետը նաև ասում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», բայցայսօր այդ հիվանդությունը մեր երկրում մոլեգնում է, մարդիկ ենմահանում․ մոտ 500 մահվան դեպք է գրանցվել։ Նա  ասաց՝  պետք էՄոսկվա գնա՝ շքերթին մասնակցելու, հետո չգնաց․․․․ որ մեկըթվարկեմ։ Նա պետության հետ այնքան կապ ունի որքան ես՝տիեզերագնացության», —  նշեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝  պետք է կոնսոլիդացվեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլև հասարակության առողջ հատվածը, ՀԿ-ները, լրատվամիջոցները։

«Պետք է կոնսոլիդացվեն բոլոր նրանք, ովքեր դեմ են, որիշխանության քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին փռեն, որ մեր երկրում սև ու սպիտակներ լինեն։ Եթե չենք ուզում ունենալբացարձակ բոլշևիկյան, միապետական իշխանություն, ապա պետք էմիավորվենք։ ԱԺ-ի վրա հարձակվեցին, հանրապետականների  ուդատարանների վրա հարձակվեցին,  ապա անցանՍահմանադրական դատարանին, այնուհետև Միքայել Մինասյանի ուԲՀԿ-ի վրա հարձակվեցին․․․», —  նշեց Շարմազանովը։

Ըստ նրա՝ հնարավոր չէ հասկանալ  վարչապետի այն պնդումը, թեհաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսիքաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքները։

«Ստացվում է՝ Փաշինյանի ընդդիմախոսները չպե՞տք է լինենխորհրդանանում, իսկ ովքե՞ր պիտի լինեն խորհրդարանում․«գոլուբոյները», սորոսականները և իր անունով երդվողնե՞րը։ Դավարչապետի ասելու խո՞սք է։ Ժամանակին Ծառուկյանին խոշորսեփականատեր  էր անվանում, հուշագիր էին կնքում, բայց հենց այդմարդը այս  իշխանության բացթողումները մատնանշեց, դարձավհանցագո՞րծ», —  ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով՝ բազմահազարքաղաքացիներ  իրենց վստահության քվեն տվել են ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին ուԲՀԿ-ին,  և դա չի նշանակում, որ պիտի այդ քաղաքացիների ումյուսների միջև ջրբաժան լինի ու  պառակտում լինի։

«Նա կորոնավիրուսի խայտառակ վիճակագրությունը փորձում էքողարկել իր այս հայտարարություններով։ 10 տարի է, ինչՓաշինյանը  քաղաքականության մեջ մատի թափաթան է դարձրելՄարտի մեկն ու զոհերին։  Իսկ կորոնավիրուսի հետևանքով այսքանմահերի պատասխանն ո՞վ է տալու։ Վարչապետը ժամանակինհանրահավաքներ էր կազմակերպում ու ասում էր «կորոնավիրուսնում շունն է»․ հիմա այս վիճակի համար ո՞վ է պատասխան տալու, իսկինչո՞ւ  Վրաստանում իրավիճակն այսպիսին չէ։ Առողջապահական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա այս ձախողումներիպատասխանն ո՞վ է տալու», —  նշեց ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովը ընդգծեց՝  Նիկոլ Փաշինյանը պետք է օրառաջ հեռանա, իսկ եթե չհեռանա, ապա   պետք է սահմանադրականբոլոր մեխանիզմներն  օգտագործել նրան հեռացնելու համար, քանիոր իր կառավարումը չարիք է։

«Եթե Փաշինյանը  հինգ տարի հետո նմա իշխանության, Հայաստաննայլևս չի լինի․ ինքն ամեն ինչ քանդել է՝ պետությունը, պետականությունը, ռեսուրսները։ Նա այս երկու տարվա մեջ է ամենինչ քանդել, որ երեք տարի էլ մնա, այս երկրից ի՞նչ է մնալու։ Մոսկվան, Թեհրանը, Բրյուսելը, Վաշինգտոնը բանի տեղ չեն դնում, ղարաբաղյան հարցում էլ հակահայկական դիրքորոշումներ եննկատվում», —  ասաց Շարմազանովը։

Նա անդրադարձավ Փաշինյանի պնդմանը, թե  ժամանակինընտրակաշառք է բաժանվել, ընտրությունները կեղծվել են։

«Եթե 2017 թվականին ընտրությունը կեղծվել  է, Փաշինյանը ինչո՞ւ չիբողոքարկել, ինքն այդ կեղծված Աժ-ում ի՞նչ գործ ուներ, ինչո՞ւ էր այդկեղծված ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրվում։ Փաշինյանը իր  քաղաքական կապիտալը ստեղծել է թալանի ու կոռուպցիայիպատմությունների հիման վրա, ասել է՝ թալան ու կոռուպցիա է եղել։Թալանի հետ կապված՝ դեռ ոչ մի դատական վճիռ չկա, իսկկոռուպցիայի մասին խոսելով՝ պետք է նշել՝ իր կողմնակիցներըոտքից գլուխ կոռուպցիայի մեջ են, միայն այդ պարգևավճարներըհերիք են», —   նշեց Էդուարդ Շարմազանովը։

Հասմիկ Սարգսյան

Այս թեմայով
am