Պարո՛ն Փաշինյան, ես Ձեզ մարտահրավեր եմ նետում․ եթե այդքան վստահ եք, որ ԲՀԿ-ն չի լինելու հաջորդ խորհրդարանում, եկե՛ք լուծարենք այս խորհրդարանը և գնանք ազատ, արդար ընտրության․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավորՆաիրա Զոհրաբյանն այսօր տանից՝ առցանց հետևել է ԱԺ նիստին, քանի որ թեև  նրա կորոնավիրուսի թեսթը եղել է բացասական, այնուամենայնիվ, հետևել է պարետատան կողմից տրվածցուցումներին։ 

Այս մասին նա նշեց MegaNews.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Առաջիկա օրերին որոշել եմ տանից հետևել ԱԺ նիստին, քանի որԱժում մեծ թվով պատգամավորներ վարակված են։ Լսելովվարչապետի ելույթը՝ այդ բառամթերքը, արտահայտությունները, եսմեծ ցավ ապրեցի։ Ցավալի էր  տեսնել վարչապետի՝  քաղաքականօպոնենտների հետ հարաբերվելու մշակույթը, լսել այդ  սպառնալիքները, հաթաթաները։ 

Ինձ զարմացնում է  այն, որ «Իմ քայլ»-ական որոշ պատգամավորներ, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են փորձում լինել ու ընդդիմադիր ինչ-որ գործչի՝ այդ թվում ինձ, փորձում են մեղադրել բավական խիստբառապաշար  օգտագործելու մեջ։ Այո՛, ես իմ ելույթներում ուգրառումներում  օգտագործում եմ «սլենգ», բայց ես երբեք ինձ թույլչեմ տվել մեր ընդդիմախոսների մասին խոսել այդ բառապաշարով, որով այսօր խոսում էր երկրի ղեկավարը։ Ի վերջո, պատգամավորըկարող  է իրեն թույլ տալ որոշակի նման ազատություններ, իսկ երկրիղեկավարը՝ ոչ։ Կան որոշ տաբուներ, որոնք նա չպետք է անցնի», —  նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց՝ այսօր, լսելով վարչապետի ելույթը, մտաբերել է, թեինչպես է ինքն էլ  է նախկինում նյարդային շարժումներով կամկոպիտ բառապաշար օգտագործելով ելույթներ ունեցել։

«Անկեղծորեն, ես ինձ անհարմար զգացի իմ այդ ելույթների համար, քանի որ կողքից նայելով հասկանում ես, թե որքան տհաճ   են այդելույթները։ Բայց, պետք է կրկնեմ, որ երկրի ղեկավարի պարագայումանընդունելի են նման բառապաշարով ելույթնրը։ Գոյություն ունիքաղաքական օպոնենտների հետ հարաբերվելու քաղաքականմշակույթ, որը վարչապետի մոտ ի սպառ բացակայում է», — ասաց  Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում  նաև  այսպես ասած՝ որոշակի կանխատեսումներ արեց ապագայի հետկապված՝  նշելով․ «Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայնայնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանումեն 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքները»։

Անդրադառնալով վարչապետի  այս դիտարկմանը՝ ՆաիրաԶոհրաբյանը նշեց․ «Պարո՛ն Փաշինյան, Դուք չեք որոշելու՝ ով կլինիհաջորդ խորհրդարանում կամ ոչ չի լինի։ Ես հիմա Ձեզմարտահրավեր եմ նետում․ եթե այդքան վստահ եք, որ ԲՀԿ-ն չիլինելու հաջորդ խորհրդարանում, եկե՛ք լուծարենք այս խորհրդարանըև գնանք ազատ, արդար ընտրության ու կտեսնենք՝ ով քանիտոկոսով  կլինի խորհրդարանում»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վարչապետը արդեն վաղուց կորցրել էիրականության զգացողությունը։

«Դուք չգիտեք՝ ինչ է կատարվում դրսում, մարզերում, քաղաքներում․․․Դուք ապրում եք ֆեյքային իրականության մեջ, քանի որ Ձեր ֆեյք-ինդուստրիան Ձեզ էլ է   խաբում՝ ներկայացնելով այլ Հայաստան,  այլիրականություն։ Սա ողբերգություն է», ասաց Նաիրա Զոհրաբյանը՝շեշտելով՝ Հայաստանը կանգնած  է սոցիալական, հումանիտարաղետի եզրին, իսկ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ հայ ժողովուրդը թույլ չի տա, որՀայաստանը դառնա տոլատլտար, ավտորիտար պետություն․Հայաստանը Ադրբեջան չի դառնա։

«Որքան էլ փորձեք ԱԱԾ-ներով, ՀՔԾ-ներով ու կարված գործերով մեզ  ու մեր մերձավորներին ահաբեկել, մեկ է՝  չի ստացվելու։Պատմությունը ցույց է տվել՝ երբ  արդեն սկսում է 1937 թվականի հոտգալ, ժողովուրդը միավորվում է ու թոյլ չի տալիս, որ նման բան  լինի։   Ես խոնարհվում  եմ այն քաղաքացիների առաջ, որոնք թույլ չեն տա, որ  մեր երկիրը դառնա ավտորիտար պետություն», —   եզրափակեցՆաիրա Զոհրաբյանը։

Հասմիկ Սարգսյան

Այս թեմայով
am