«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են բժիշկների աշխատանքից

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, մասնավորապես՝ կիսապաշտպան Ֆրանկի դե Յոնգը, դժգոհ են թիմի բժշկական շտաբի կողմից իրենց պարտականությունների կատարումից:

Հոլանդացի կիսապաշտպանը նույնիսկ սպառնացել է տուն գնալ բուժման, քանի որ բժիշկները սկզբում սխալ ախտորոշում են տվել իրեն, հայտնում է TV3-ն:

Ավելի ուշ պարզվել է, որ դե Յոնգը մկանային լուրջ վնասվածք է ստացել, ինչի պատճառով նա հավանաբար բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը:

Ըստ աղբյուրի, «Բարսայի» բժշկական անձնակազմի նկատմամբ անվստահությունն աճում է նաև այլ խաղացողների, այդ թվում՝ Սամուել Ումտիտիի և Ուսման Դեմբելեի կողմից, որոնք նախկինում գնում էին վերականգնման Կատարում։

Ֆուտբոլիստները բժիշկներին մեղադրում են ախտորոշման մեջ թույլ տրված սխալների, վերականգնման գործընթացի վատ պլանավորման և վնասվածքների կրկնվելու համար:

Այս թեմայով
am