Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները լքում են նրան. տարոսն «Իմ քայլին». Շարմազանով

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համախմբման կոչն ուղղում է նաև «Իմ քայլին»։ «Տարոսն «Իմ քայլին» թող լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ նշելով, որ, եթե Գագիկ Ծառուկյանը միայն հիմա է որոշել հանդես գալ համախմբման կոչով, ապա իրենք այդ մասին հայտարարում են արդեն երկու տարի։

«Հանրապետական կուսակցությունը երկու տարի շարունակ համախմբման կոչ է անում բոլոր այն առողջ և ազգային ուժերին, որոնց համար մտահոգիչ  են այս իշխանության գործողությունները, որոնք միտված են Արցախյան հիմնահարցում հակապետական և զիջումների գնալուն, ազգային ավանդական արժեքների վրա հարձակվելուն,  ասֆալտին փռելուն, հանրությանը սև ու սպիտակի բաժանելուն, տնտեսությունը կոլապսի մեջ պահելուն, ազգային գործիչների նկատմամբ շինծու  գործեր կարելուն»,- ասաց Շարմազանովը։

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ օր օրի ավելի ակնհայտ է դառնում մի պարզ ճշմարտություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լքում են նրա երբեմնի թիմակիցները։

«Փաշինյանի երբեմնի դաշնակիցներն աստիճանաբար երես են թեքում նրանից։ Եթե կարճ ժամանակ առաջ նրանից հեռացավ պարոն Վանեցյանը, որը հենց նույն Փաշինանի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ստացավ գեներալ-մայորի կոչում, հետո Փաշինյանից հեռացավ Էդմոն Մարուքյանը, հիմա էլ, փաստորեն, հեռանում է պարոն Ծառուկյանը։ Մենք տեսնում ենք, որ արդեն դաշնակիցներն են երես թեքում Փաշինյանի հակապետական քաղաքականությունից և հրապարակային համախմբման կոչ անում, ու հենց այստեղ է, որ պետք է պարզապես կրկնեմ՝ տարոսն «Իմ քայլը» խմբակցությանը։ Կարծում եմ՝ այդ խմբակցությունում կան մարդիկ, որոնց համար Հայաստանի ապագան ու փրկությունը պոպուլիզմի ճիրաններից երկրորդական չեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Այս թեմայով
am