Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին. Գեւորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Հերթական անգրագետ մոտեցումը...

Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին: Նա իր ելույթում վարչապետի անուն տվել ա՞, որ դու, որպես խոսնակ ծավալվես: Նա իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել:

Երկրորդ, մի քիչ ֆայմ ա պետք ունենալ...

Եթե ինքը քրեական գործերից մտավախություն ունենար, անձայն կապրեր...

Էնքան չես հասկանում, որ քո այդ արձագանքով մատնում ես, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը, փաստորեն, քո ղեկավարն է...

Դու, եթե կարող ես, խոսիր այն մասին, թե ի՞նչ եղավ ղեկավարիդ խոստացած տնտեսական հեղափոխությունը, ու՞ր փախան դռան հետևում հերթ կանգնած օտարերկրյա ներդրողները, կամ ինչ խաբար կա թալանված փողերի փաստացի վերադարձից:

Հա, վատ չէր լինի, որ մի երկու բան էլ ասեիր էս վերջին՝ սիգարետ-ադամանդ-զենք եռանկյունուց...

Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը:

Բա էլ ինչո՞ վ եք տարբերվում նախկիններից...»:

Այս թեմայով
am