Աշխարհում կորոնավիրուսը խլել է մոտ 400 հազար մարդու կյանք․ Worldometer

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 6,850,473 մարդ, ապաքինվել է 3,351,249-ը, մահացել՝ 398,244-ը։ Ներկայում աշխարհում կա 3,100,980 ակտիվ դեպք։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,965,708 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (646,006), Ռուսաստանը (449,834), Իսպանիան (288,058),  Միացյալ Թագավորությունը (283,311)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 111,390 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (40,261), Բրազիլիան (35,047) Իտալիան (33,774), Ֆրանսիան (29,111):

Այս թեմայով
am