Սպիտակ տուն տանող փողոցի մի հատվածն անվանակոչվել է՝ ի պատիվ ռասիզմի դեմ շարժման

Վաշինգտոնում՝ Սպիտակ տուն տանող փողոցի մի հատվածն անվանակոչվել է ռասիզմի դեմ շարժման պատվին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքապետ Մյուրիել Բաուզերը՝ հրապարակելով տեսանյութ, թե ինչպես  է քաղաքապետարանի աշխատակիցը կախում ցուցանակը

Այժմ 16-րդ փողոցի հատվածը պաշտոնապես կոչվում է Black Lives Matter (Սևամորթների կյանքերը կարևոր են)։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով՝ վերոնշյալ հատվածը ոստիկանների կողմից մաքրվել էր։ Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ բանակ դուրս կբերի, եթե ամերիկյան քաղաքներում բռնությունը չդադարի։

 

 

Այս թեմայով
am