Նակոլկա Շուշոն կնշանակվի՞ ՊԵԿ նախագահ․ ի՞նչ կապ ունի նա Աննա Հակոբյանի հետ

Երեկ, օրվա երկրոդ կեսին հայտնի դարձավ, որ  աշխատանքից  ազատման դիմում է ներկայացրել   ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:Այդ մասին նա անձամբ գրեց ֆեյսբուքյան իր էջում: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Անանյանի հրաժարականին կհետևեն այլ հրաժարականներ ևս, մինչև անգամ անուններ նշվեցին։

Այժմ արդեն գլխավոր թեման այն է, թե ով կփոխարինի Անանյանին այս պաշտոնում. արդեն թափուր պաշտոնի համար շրջանառվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի անունը, ում, ըստ մեր տեղեկությունների,  սատարում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բայց Էդվարդ Հովհաննիսյանը միակ թեկնածուն չէ։ Ըստ շրջանառվող լուրերի, ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակվելու հույսեր ունի նաև Շուշանիկ Ներսիսյանը՝ Նակոլկա Շուշոն։ Նա այս պահին զբաղեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։

Շուշանիկ Ներսիսյանը, ըստ մամուլի հրապարակումների, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ 

Ի դեպ,  Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տեսաուղերձներից մեկում նշել էր, որ Շուշանիկ Ներսիսյանը Աննա Հակոբյանի դրածոն է ՊԵԿ-ում․ «․․․Սիփան Փաշինյանը, երբ որ սկսում է այդ սաղ կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, ով որոշում է, թե ով և ինչ կարող է անել մաքսային տեսչությունում, որովհետև այնտեղ ինքը ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որը ավելի հայտնի է «նակոլկա Շուշո» մականունով, և ուրեմն դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը համաձայնեցնում է Աննայի հետ, Աննան զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են, և կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից, հասկանում եք, չէ, որ դա անհնարին է, մինչև ամենաբարձր մակարդակի օքեյները»,-հայտարարել էր Մինասյանը։

Շուշանիկ Ներսիսյանի հնարավոր նշանակումը հետաքրքիր կլինի հատկապես Մինասյանի բարձրաձայնած տեղեկություններից հետո։ Եվ այդ դեպքում շատ ավելի դժվար հարցեր են առաջ քաշվելու, որոնց պետք է պատասխանեն իշխանությունները։

politik.am

Այս թեմայով
am