Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է  Sputnik Georgia-ն` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ հայտարարությանը:

«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում վրացական կողմն ինտենսիվ կապի մեջ է հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ երկու երկրների վարչապետների՝ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև: Նման հաղորդակցություններ իրականացվում են նաև առանձին նախարարների մակարդակով», - ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Վրաստանի Արտաքին գերատեսչությունը նաև նշում է, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հինգշաբթի օրն իր գործընկեր Զոհրաբ Մնացակյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կրկին պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այս թեմայով
am