«Բժիշկների մեծամասնությունն արդեն թեստավորվել է». Հայկ Չոբանյանի արձագանքը` Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկներից ջերմությունով գնում են հիվանդների մոտ, և որ նրանց թեստեր չեն անում: Նա վստահեցրել է, որ կտրամադրի Նոյեմբերյանի հիվանդանոցի այն բժիշկների հեռախոսահամարները, որոնք իրեն տեղեկացրել են, որ իրենց թեստեր չեն անում:

«Ասում են՝ գնում ենք առաջնային օգնություն ցույց տալու, տաքությունով գնում ենք հիվանդների մոտ, հետևաբար՝ ուզում են հասկանալ, համավարակի դեմ պայքարի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսել: Կա անհրաժեշտություն այստեղ հրավիրելու պարետին, Առողջապահության նախարարին, ոստիկանապետին»,- նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:

168.am-ը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից փորձեց պարզել` արդյոք տեղյա՞կ է, որ բժիշկները ջերմությունով բուժօգնություն են ցույց տալիս, որ հրաժարվում են նրանց թեստավորել, ինչին ի պատասխան մարզպետը նշեց. «Նոյեմբերյանի բժիշկների վերաբերյալ տեղեկատվությունը ընդամենը հայտարարություն է։ Իրականությունը հետևյալն է. համապատասխան ընթացակարգերով սահմանված են թեստավորման կանոնները, Տավուշի մարզում, այդ թվում` Նոյեմբերյանում, դրանք լիարժեք պահպանվում են։ Բժիշկների մեծամասնությունն արդեն թեստավորվել է։ Խուճապային հայտարարությունների կարիք չկա»։

Այս թեմայով
am