Մեկ դերասանի կրկեսի ավարտը բումերանգի էֆեկտով.Լևոն Մնացականյան

Մեկ դերասանի կրկեսի ավարտը բումերանգի էֆեկտով

Նիկոլը պետք ա դատվի։ Այո’, ուղիղ, առանց բառախաղերի եմ ասում սա։ Հայաստանի վարկանիշը հողին հավասարացնելուց, վարակի դեմ պայքարը տապալելուց և հասարակության մեջ տարիներ շարունակ ատելություն սերմանելուց հետո, երկրի՝ իր փորած փոսի առաջ միայնակ մնացած վարչապետը, այսօր անձամբ հայտարարեց իր՝ որպես երկրի ղեկավարի, մահկանացուն կնքելու մասին։ Վերջինս քրեական պատասխանատվության է ենթարկվելու սահմանադրական կարգի տապալման (դատարանները շրջափափակելը), իշխանության յուրացման փորձի (ԱԺ- շրջափակելը) և սուտ մատնությունների հոդվածներով (տարիներ շարունակ կեղծ մեղադրանքներ հնչեցնելը)։ Սակայն նրան մեղադրանք առաջադրելիս քրեական օրենսգիրքը պետք է համալրվի (ինչպես ինքը վարվեց Քոչարյանի հետ) «ազգային բարոյական նկարագիրը խեղաթյուրելու և հասարակության մեջ ատելություն սերմանելու խորձ» կատարելու հոդվածով։
Այսօր արդեն՝ իր սխալների արդյունքում տապալված երկրի ղեկավարը նոր մեղավորներ է փնտրում՝ ակնարկելով վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ հասարակությանը ոստիկանական «դուբինկաներով» վախեցնելով։
Այս հայտարարությունն ակնհայտորեն նրա հրաժարականի տեքտսի սկիզբն էր՝ շատ նուրբ ակնարկով հասարակությանը պատրաստելով այդ պրոցեսին։
Սակայն քրեական պատժից զատ, գործող վարչապետն ամենամեծ պատիժը կրելու է հենց ժողովրդի կողմից։ Տասնամյակներ շարունակ ատելություն սերմանած լրագրողին բումերանգի էֆեկտով բաժին է հասնելու ամենամեծ պատիժը՝ հայ ժողովրդի ատելությունը։

Հերոսից՝ հակահերոս ընդամենը մեկ քայլ է, անունդ որոշակիորեն փրկելու համար հեռացի՜ր՝ առանց ցնցումների։

Հ.Գ. «Ես սիրում եմ ժողովրդի ձայնը, երբ իմ անունն է վանկարկում, բայց սարսափում եմ նրանից, երբ այն վերածվում է անկառավարելի ամբոխի»

Մուամար Քադաֆի

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

 

Այս թեմայով
am